Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինայնը կոչ է արել 15:00-ից դադարեցնել քաղաքացիական անհանզանդության բոլոր ակցիաները:
Ինչպես գտնում է վարչապետը, երկրի քաղաքացիները կարիք չունեն անհնազանդություն հայտնել իշխանություններին, որոնք վայելում են իրենց վստահությունը, ընտրվել են ժողովրդի կողմից, և որոնց նպատակը բացառապես քաղաքացիների խնդիրների լուծումն է:
Բացի այդ, ինչպես Facebook-ում տեսաուղերձում ասել է Փաշինյանը, Հայաստանում իրականացվել է «սիրո և համերաշխության հեղափոխություն»: «Այսօր ժամանակն է ցույց տալ քաղաքացիներին, որ իրականում իրենք են երկրի տերը, և ժամանակն է իրականացնել այդ հեղափոխության խնդիրները»,- ասել է նա:
«Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, համոզված էինք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին և լուծել քաղաքացիների խնդիրը, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն, անկեղծ ասած, հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդության գործողություններ, իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում», -նշել է նա:
Նրա խոսքով, բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել միանգամից և մեկ օրում: Կառավարությունը պետք է հնարավորություն ունենա այդ խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության և հերթով զբաղվել այդ խնդիրների լուծմամբ, ասել է վարչապետ: