Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին կառավարության նիստում առաջարկել է ժամանակավորապես կասեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը:
Վարչապետի խոսքով, հսկայական տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել՝ «հնարավորությունը չունենալու պատճառով»: «Պետք է մեխանիզմներ մտածել, թե ինչպես ներել այդ պարտքերը, և քննարկել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը»,- հայտարարել է նա:
«Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի որոշ ժամանակաշրջանում կասեցնել կամ դադարեցնել դրանց գործունեությունը, եթե կա նման օրենսդրական նախաձեռնություն, իսկ եթե չկա, մտածել այդ հնարավորության մասին»,-ասել է վարչապետը:
Նրա խոսքով, դրանից, բացի, պետք է վերացվի քաղաքացիներին տուգանելու մոլուցքը: Նա հանձնարարել է արդարադատության նախարարին և ոստիկանապետին քննարկումներ անցկացնլ և լուծումներ գտնել այդ հարցի առնչությամբ: