Արմինֆո.Երբ Հայաստանում քաղաքական ճգնաժամի արդյունքում տեղի է ունեցավ իշխանափոխություն, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ եթե իշխանության եկած ուժերն առողջ դատողություն դրսևորեն, հակամարտության կարգավորման հարցում կարելի է տեղաշարժերի հասնել:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ըստ որում, Հաջիևն ընդգծել է, որ «Հայաստանի օխլոկրատիկ ռեժիմը մտադիր է կրկնել նախորդ ռեժիմի սխալները»: «Ադրբեջանը հանդես է գալիս հակամարտության կարգավորման գործընթացի առաջմաղման համար ինտենսիվ բանակցությունների օգտին: Այս կամ այն ոչ իրական տարրեր ներմուծելու փորձերը կարող են տապալել բանակցային գործընթացը: Շուտով կտենենք, թե ինչ ճանապարհ է ընտրել Հայաստանը: Բայց յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Ադրբեջանի համբերությունը սահման ունի»,- հայտարարել է Հաջիևը: