Արմինֆո. Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով տարբեր ոլորտներում ավելի ակտիվ փոխգործակցության համար:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում գրել է. «Մենք ողջունում ենք Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի որոշումը»:
Նշենք, որ համաձայնագիրն ստորագրվել է 2017 թ. նոյեմբերին, այն արդեն վավերացրել են մերձբալթյան երկրները: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, վավերացման գործընթացը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջը: