Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:
Նախարարության հաղորդագրության համաձայն, քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին: