Արմինֆո. Հայկական կողմը հաստատել է Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստին մասնակցելու ցանկությունը: Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է «Պառլամենտսկայա գազետան»:
«Այսօր առավոտյան խոսակցություն եմ ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Նա երախտագիտությունէ հայտնել մեր համատեղ նիստի նախապատրաստման համար, որը պետք է տեղի ունենա Մուրմանսկում»,-ասել է նա: Միաժամանակ Մատվիենկոն ասել է, որ Արա Բաբլոյանը խնդրել է հետաձգել ժամկետները: «Նրանք չեն հրաժարվել, բայց խնդրել են հետաձգել ժամկետները»,- ասել է նա: