Արմինֆո. «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները մայիսի 16-ին բողոքի ակցիա են կազմակերպել, այս անգամ հավաքվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ:
Նախօրեին նրանց ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանը նշել է, որ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները գիտակցաբար ձգձգում են հայցերի քննարկումը: Նրա խոսքով, այսօր Հայաստանի դատարաններում գտնվում են գործարանի 132 աշխատակիցների դիմումները, որոնք պահանջում են չեղարկել «Նաիրիտ-2»-ի հետ կնքված պայմանագիրը, որի հիման վրա նրանք հրաժարվել են տույժերի ու տուգանքների վճարումից աշխատավարձերի չվճարման դեպքում, և համաձայնեցվել են ստանալ միայկն զուտ աշխատավարձերը: Ըստ քիմիական գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, միայն տույժերի ու տուգանքների գումարը հասնում է 15 մլն դոլարի: Գործարանի աշխատակիցների ներկայացուցիչները նաև բարձրացնում են գործարանի վերագործարկման հետ կապված հարցերը, ներկայացնելով այդ հարցի շուրջ իրենց տեսլականը: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվել, և նախկին կառավարության այս ուղղությամբ գործողությունները ոչ մի արդյունք չեն տվել:
Նախագահը նշել է, որ Սահմանադրությամբ իրեն լիազորված լիազորությունների շրջանակում այդ հարցերը քննարկվել են համակարգի ղեկավարության հետ: Նա նաև նշել է հարցը կառավարության հետ քննարկելու կարևորությունը: Հիմնական խնդիրը, ըստ Արմեն Սարգսյանի, գործարանի վիճակի մասնագիտական գնահատման վերանայումն է և վերագործարկման հնարավորությունը, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների հետ կապված հարցերը:
Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ գտնում են, որ չի կարելի հրաժարվել նման յուրահատուկ ձեռնարկությունից: Որ արդիականացման կհանգեցնի հսկայական մուլտիպլիկատիվ կուտակային ազդեցության, ինչը թույլ կտա Հայաստանին զարգացնել փոքր քիմիան, վերականգնել կոսմետիկ արտադրության, քիմռեակտիվների, անվադողերի և ռետինատեխնիկական իրերի արտադրությունները: Խորհրդային Հայաստանում քիմիական արտադրությունը հատուկ տեղ էր զբաղեցնում սեփական կադրերով և հատուկ գիտական ներուժով: Սեփական մշակումների հիման վրա հնարավոր է ստեղծել սեյսմիկ գոտիներում շենքեր կառուցելու համար պահանջված ռետինե հակա-սեյսմիկ բարձիկների թանկարժեք արտադրություն: «Նաիրիտ» գործարանում հաջողությամբ աշխատել է գիտահետազոտական ինստիտուտ, որի բազմաթիվ մշակումները շարունակում են մնալ արխիվներում: Ցավոք, վերջին 25 տարվա ընթացքում գործարանը որոշակի անբարեխիղճ խմբերի համար դիտվեց որպես «կթու կով», որոնք անձնական շահերից ելնելով կանխամտածված կերպով փլուզեցին գործարանը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտը» պարապուրդի է մատնված 2010 թվականի մարտից: Ձեռնարկությունը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: