Արմինֆո.Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դանչիլան: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռումինիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին և նոր կազմավորված կառավարությանը մաղթել է հաջողություններ, ժողովրդավարական առաջընթաց, իսկ Հայաստանին ու ամբողջ տարածաշրջանին` խաղաղություն և բարօրություն:
«Համոզված եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները առաջիկա ժամանակաընթացքում կշարունակեն ամրապնդվել` հիմնված բարեկամական ու երկարամյա ավանդական համագործակցության վրա, որ մեր ժողովուրդները տարիներ շարունակ զարգացրել են», - ասված է Ռումինիայի վարչապետի շնորհավորական ուղերձում