Արմինֆո.ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին` այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում: Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»: