Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորվում է փորձագետների բանկ՝ նրանում ընդգրկվածներին բնապահպանական խնդիրների լուծման քաղաքականություն մշակելու գործընթացներում ներգրավվելու և գերատեսչության հովանու ներքո իրականացվող ծրագրերում վճարովի կամ կամավոր հիմունքներով ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը:
Բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող անձանց՝ փորձագետների բանկում ընդգրկելու համար առաջարկվում է կենսագրական տվյալները հնգօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ [email protected] էլ.հասցեին։ Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 011-818-517 հեռախոսահամարով։