Արմինֆո./ Turan: Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են լայնամասշտաբ մարտական գործողությունների, հայտարարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ մայիսի 12-ին խորհրդակցություն անցկացնելով ՊՆ ղեկավարության մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, Հասանովը հանձնարարել է «մշտական վերահսկողության տակ» պահել հակառակորդի գործողությունները ռազմաճակատի գծում ու պաշտպանության խորքում և վճռական միջոցներ ձեռնարկել՝ «թշնամու հնարավոր սադրանքները» կանխելու նպատակով:
Զաքիր Հասանովը պատասխանել է Հայաստանի նոր վարչապետի հայտարարություններին՝ «անընդունելի» անվանելով դրանք, և նախազգուշացրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ադրբեջանական բանակը լիովին պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի: