Արմինֆո. Չնայած անձրևոտ եղանակին, այսօր Երևանում, Մ. Սարյան փողոցում, Թումանյան և Պուշկին փողոցների միջակայքում մեկնարկեց Երևանի «Գինու օրեր» փառատոնը, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Գինու փառատոնի կազմակերպիչն է «ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերությունը:
Միջոցառման ընթացքում հայ գինեգործները կներկայացնեն Հայաստանի և Արցախի ավելի քան 200 գինիներ, ինչպես նաև հայկական և միջազգային խոհանոցի ուտեստներ, Երևանի ավելի քան 35 ռեստորաններից:
Հատկանշական է, որ այս տարի կազմակերպիչներն այցելուներին հնարավորություն են ընձեռել այցելուներին ձեռք բերել 4 հազար դրամ արժողությամբ գինու համտեսում, ինչն այցելուին հնարավորություն է տալիս համտեսել շուրջ 25 տեսակի գինիներ և 2 գինու կոկտեյլ: Եվ հավաքածուն ներառում է հատուկ լոգոնով գինու բոկալ, իր պատյանով, կտրոն-բուկլետ, որտեղ երկու լեզուներով`ռուսերեն և անգլերեն, կլինեն տեղեկություններ միջոցառման մասնակից բոլոր արտադրողների մասին: Միևնույն ժամանակ, արտադրողի յուրաքանչյուր էջին կցվում է իր լոգոնով մեկ համտեսման տոմս: Մեկ բաժակ գինու համտեսման լրացուցիչ կտրոնի արժեքը կլինի 400 դրամ: Փառատոնի 2 օրերի ընթացքում (11-12 մայիսի) Սարյան փողոցում կլինի վաճառքի 6 կետ:
Երեկոն ընթանում է ռոք, ջազ և ազգային երաժշտության ուղեկցությամբ: Այս օրերին հյուրերին շատ անակնկալներ են սպասվում: Փառատոնն սկսվում է ժամը 18: 00-ին և կտևի մինչև ժամը 23: 00-ը: Մուտքն ազատ է: -կ-
«ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Երևանի Քաղաքապետարանի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի միջնորդությամբ, Հատուկ Հյուր Հովանավոր Արարատի Կոնյակի Գործարանի, Արծաթե Հովանավոր Կոմպլեքս Բարի հովանավորությամբ, Հատուկ Գործընկեր երաժշության և լուսային էֆֆեկտների ապահովվման գծով՝ Պապարացցի Գրուպի, Հատուկ Գործընկեր Menu.am-ի, մեդիա գործընկերներ Երևան Ռեստոյի և Արմենիա Տուրիստական ամսագրի աջակցությամբ, կազմակերպում է հանրության կողմից մեծ սեր վայելող «Երևանի Գինու Օրեր 2018» միջոցառումը:
Միջոցառումն այս տարի նվիրված է արդեն 2800-ամյա գինու մշակույթ և ապրելակերպ ունեցող Երևանին:
Միջոցառումը միտված է զարգացնել և հանրահչռակել հայկական գինին և գինեգործական հնագույն ավանդույթները, անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով՝ դարձնելով քաղաքացիների և քաղաքի հյուրերի երեկոն հիշարժան:
Միջոցառումը կազմակերպված է street-fest ոճով, որտեղ հանդես կգան Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները՝ ներկայացնելով շուրջ 200 տեսակի գինիներ, իսկ քաղաքի հանրահայտ ռեստորաններն ու սրճարանները կառաջարկեն հայկական և արտասհամանյան խոհանոցների լավագոււյն ուտեստները: Եվ իհարկե այս ամենը կուղեկցվի բազմաժանր և բարձրակարգ երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների և քաղաքային ֆոլկլորային գեղեցիկ ելևէջների ներքո:
Մասնակցեք տոնական այս գեղեցիկ երեկոյին՝ տեսնելու, զգալու, համտեսելու և իհարկե փոխանցելու հնագույն քաղաքի յուրօրինակ մթնոլորտը:
|
|
|
|