Արմինֆո. Մայիսի 9-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը աշխատանքային այցով եղավ Ալմաթի շրջանում: Պետության ղեկավարը ժամանեց Ուշարալ քաղաք, որտեղ նա ծանոթացավ նոր օդանավակայանի գործառնությանը և փոքր ավիացիայի զարգացման հեռանկարներին մարզում, դիտեց երկաթուղային կայարանի նոր շենքը Ալակոլի շրջանի Աքշի գյուղում:
Այցի ընթացքում Նուրսուլթան Նազարբաևը մի շարք կոնկրետ հանձնարարականներ տվեց կենտրոնական և տեղական գործադիր մարմիններին՝երկրում զբոսաշրջության հետագա զարգացման վերաբերյալ:
«Ալակոլը պետք է դառնա Ղազախստանի ամենամասսայական այցլավայրը: Այն առանձնանում է իր հարմարավետ վայրով, ինչը հնարավորություն է տալիս հասանելի դառնալ բոլոր մարզերի բնակիչներին: Լճի եզակիությունը նրա ջրի բուժիչ հատկության մեջ է, որը պարունակում է ռադոն, ալկալիներ և այլ օգտակար տարրեր: Այս առումով Ալակոլը մեծ նշանակություն ունի մեր տուրիստական արդյունաբերության համար», - ասաց Նուրսուլթան Աբիշևիչը:
Caravan.kz լրատվական պորտալի խմբագրությունը որոշեց պարզել, թե ինչպես է Ալակոլը պատրաստվում դառնալ Ղազախստանի հիմնական զբոսաշրջային գոտին և ինչպիսին է ներկայիս իրավիճակը հանգստավայրում:
ԼԻճ
Ալակոլ - Ղազախստանի լճերից է, որը գտնվում է Ալմաթիի և Արևելյան Ղազախստանի մարզերի սահմաններին:
ՏՈՒՐԻԶՄ
Տուրիստական ենթակառուցվածքը լճի համար զարգացել է երկար տարիներ, բայց այսօր մենք կարող ենք ուշադրություն դարձնել, ընդամենը երեք վայրերին, որտեղ կան տուրիստական օբյեկտներ՝Աքշի և Կոկտումա (Հարավ-արևմտյան ափ), Կուբանբայ գյուղ (հարավ-արևելյան ափ): Լճի մոտ գործում են նաև պանսիոնատներ և հանգստյան տներ, որոնք դիմավորում են ինչպես ղազախ, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին:
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դատելով պորտալներից և Ղազախստանի հանգստյան գոտիների կատալոգներից, լճի մոտ գտնվող հանգստավայրեր այցելած անձանց մեծ մասը գոհ է մնում հանգստից: Նրանք գոհունակությամբ խոսում են ծառայության, կենսապայմանների, խոհանոցի մասին և այլն:
ԳՆԵՐԸ
Ալակոլում հանգստանալը մեկ անձի համար օրական 1000 թենգե: Այդ գումարով կարելի է գտնել մեկ տեղ-մահճակալ՝առանց որևէ պայմանների: Մասնավորների մոտ բնակարանի գներն սկսում են մեկ ու կես հազարից: Սնունդը վճարվում է առանձին, մեկ անձի համար՝ 2000-2500 դրամ, նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար: Բնակարանային միջին պայմանները գնահատվում են մոտ 5000 թենգա, սննդի դիմաց նույնպես վճարվում է առանձին:
Պանսիոնատներում գները տարբեր են: Կան տեղեր, որտեղ մեկ մարդուց վերցնում են 3000 թենգեից էլ պակաս՝սննդի հետ միասին, բայց կան նաև այնպիեի տարբերակներ, որտեղ երկտեղանի համարն առանց սննդի արժե 30 հազար: Ընդ որում, դա չի նշանակում, որ կենցաղային պայմաններն այնտեղ տասնյական անգամ գերազանցում են: Այսպիսի տվյալներ էր տրամադրում Motor.kz կայքը դեռ 2016 թ.-ին, բայց դրանից հետո էական փոփոխություններ են տեղի ունեցել:
ԻՆՉՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԶԲԱՂՎԵԼ
Ցավոք, ի տարբերություն Իսիկ-Կուլի, Ալակոլում քիչ են այնպիսի թեմատիկ վայրերը, որոնք կօգնեն հետաքրքիր դարձնել ազատ ժամանակը: Լողից բացի կարելի է զբաղվել միայն ձկնորսությամբ, բայց այդ զվարճանքը ոչ բոլորի համար է:
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները, դժվար է ասել, թե արդյո՞ք Ալակոլը պատրաստ է դառնալ ամենամասսայական այցելավայրը Ղազախստանում: Բայց մի բան պարզ է, որ լավ զարգացած ներքին զբոսաշրջությունը բազմաթիվ դրական հետևանքներ է բերում է իրենց, ղազախստանցիների համար, օրինակ, պետք է առասպելական գումարներ ծախսել և հանգստանալու համար մեկնել արտերկիր: Այնպես որ, մնում է հույս ունենալ, որ նախագահի հանձնարարականը հնարավորինս շուտ կկատարվի:
Հեղինակ՝ Ահմեդ Թալափուլի