Արմինֆո.Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է, թե ինչ է իրեն հարցրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ, գրում է «Սպուտնիկ Ղազախստան»-ը:
- Հունվարին ես աշխատանքային այցով գտնվում էի Ամերիկայում: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարցրեց ինձ, թե որ երկրների հետ մենք ունենք հակամարտություններ: Ես ասացի`ոչ մեկի հետ: Բոլոր երկրները հարգում են մեզ, մենք էլ նրանց», - պատասխանել է նախագահը, ելույթ ունենալով Ղազախստանի ժողովրդի միասնության օրվան նվիրված համերգում:
Նախագահը հայտարարել է, որ Ղազախստանը քարոզում է միասնություն, ազատություն և յուրաքանչյուրի անձի հավասար հնարավորություններ: Նա նշել է, որ Ղազախստանի անկախ պետությունը կառուցվել է ժողովրդի միասնության շնորհիվ: