Արմինֆո. Այս տարվա մայիսի 17-19-ին տեղի կունենա Աստանայի 9-րդ տնտեսական ֆորումը: Ազգային տնտեսության նախարար Թիմուր Սուլեյմանովի խոսքերով, այս տարի ֆորումն անցկացվում է փոփոխված ձևաչափով և կդառնա գլոբալ մարտահրավերների գագաթաժողով:
Աստանայի Global Challenges Summit 2018 տնտեսական համաժողովը կդառնա ռազմավարական լուծումների կայացման աղբյուր, որոնք արդիական են համաշխարհային մասշտաբով, ինչպես նաև կոնկրետ մեր երկրի համար: «Այս տարի Ֆորումի հիմնական նպատակն է`փորձագիտական հանրությանը, տեխնոլոգիական վերնախավին, պետական կառավարման ներկայացուցիչներին խոշոր կորպորացիաների վիզիոներներին և ղեկավարներին տրամադրել գլոբալ մասշտաբի իմաստալից պատասխանների և լուծումների հարթակ», - հայտարարել է Ֆորումի կազմկոմիտեի նախագահի տեղակալ Թ.Սուլեյմանովը:
Ֆորումում կքննարկվեն գլոբալ զարգացման ամենահրատապ հարցեր, սկսած թվայնացումից մինչև նոր ձևաչափի մարդը, կրիպտոարժույթներից մինչև ռոբոտով փոխարինվող մարդը, համաշխարհային տնտեսությունից մինչև նոր մաքուր էներգիա:
Տ.Սլեյմենովի խոսքերով, այսօր ձևավորվել է ֆորումի ուրվագծերը: «Ֆորումի ծրագիրը ժամանակակից է, այն հասանելի է պաշտոնական կայքում: Սպասվում են մոտ 500 հյուրեր և բանախոսներ, նրանց մակարդակը և կարգավիճակը համապատասխանում են ֆորումի օրակարգի բարձր մակարդակին», - նշել է Թ. Սուլեյմանովը:
Ֆորումի կազմկոմիտեի նախագահի տեղակալը հատուկ նշել է Ֆորումի ներկայացուցչականությունը: Նախկինում հնչեցված անունների վրա ավելանում են այնպիսի հյուրեր, ինչպիսին է Apple- ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը: Ֆորումի հյուրի թվում կլինի նաև մի մարդ, ով նախաձեռնել և իրականացրեց Էստոնիայի հայտնի թվային հեղափոխությունը`Թոմաս Իլվեսը:
Այս տարի Ֆորումը կանցկացվի երեք օր: Երրորդ օրը լիովին նվիրված կլինի համաժողովի առաջին օրերին քննարկված գաղափարների և լուծումների քննարկմանը և հարմարեցնելու ղազախական օրակարգին: «Ուզում եմ ընդգծել, որ Ղազախստանը մտադիր է առավել արդյունավետ ձևով իր համար օգտագործել միջազգային բանավեճի արդյունքները, թե ինչպես պետք է լուծել մոլորակի գլոբալ մարտահրավերները վերազգային, ազգային և կորպորատիվ մակարդակներում: Երրորդ օրվա ընթացքում, որը մենք անվանեցինք ռազմավարական նստաշրջան, մենք միջազգային փորձագետներից ակնկալում ենք արժեքավոր գործնական առաջարկներ մեր երկրի համար», - ասել է Թ.Սուլեյմանովը:
Պատասխանելով Ղազախստանի ֆորումի օգուտների վերաբերյալ լրագրողների հարցին, Թ. Սուլեյմանովը պարզաբանել է, որ մինչև այդ Ֆորումի առաջարկությունները կիրառելի էին հիմնականում տնտեսական և ֆինանսական քաղաքականության մեջ: Ներկայիս ընդլայնումը պետք է առաջարկություններ տա մարդկային կապիտալի զարգացման, նոր տեխնոլոգիաների, և այլն ոլորտներին, ինչպես նաև ճանապարհ հարթի ազգային ռազմավարության և մարտավարության ավելի լիարժեք ձևավորման համար:
«Սրանում է Աստանայի 2018 թվականի Տնտեսական համաժողովի գլխավոր առանձնահատկությունը», - ամփոփել է Թիմուր Սուլեյմանովը: