Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է ապառիկ վարկերի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքները, այդպիսով իր հաճախորդներին վարկեր առաջարկելով ոչ միայն իջեցված տոկոսադրույքներով, այլ նաև իջեցված միջնորդավճարներով: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, այժմ վարկը կարող է տրամադրվել նաև չգրանցված եկամուտներով հաճախորդներին:
Աղբյուրի համաձայն, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր խանութներից, կարող են ձևակերպել շահավետ պայմաններով ապառիկ (տարբեր գործընկեր-խանութներում գործում են վարկավորման տարբեր պայմաններ), մասնավորապես, վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1.5 մլն. դրամ, վարկի տոկոսադրույքը` սկսած 0%-ից, կանխավճար`0%, վարկի ժամկետ` մինչև 60 ամիս, վարկի սպասարկման ամսական միջնորդավճար`սկսած 0%-ից.
Վարկը ձևակերպվում է տեղում` առանց Բանկ այցելելու անհրաժեշտության, հաշված րոպեների ընթացքում, փաստաթղթերի նվազագույն փաթեթի առկայության պայմաններում` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Վարկ ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկը կարելի է ձևակերպել Հայաստանի ողջ տարածքում գտնվող Բանկի ավելի քան 350 գործընկեր առևտրային կետերում՝ կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, բջջային հեռախոսներ և այլն ապրանքներ գնելիս: ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման ծավալներով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների եռյակում, արձանագրելով 90.4 մլրդ դրամ ծավալ ($ 186,8 մլն), տարեկան աճը`15.9%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի մասնաբաժինը կազմել է մոտ 53%: Իսկ շուկայի մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմել է 11%: Սպառողական վարկերի գծով Բանկն զբաղեցնում է 2-րդ տեղը`77.2 մլրդ դրամ (159.6 մլն դոլար) կամ վարկային պորտֆելի 46.6%-ը: ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է 23.3%: Շուկայի սպառողական վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը գերազանցում է 13%-ը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: