Արմինֆո.Մայիսի 11-12-ը Երևանի Սարյան-Թումանյան խաչմերուկում կընթանա Yerevan Vine Days գինու փառատոնը, որը կզուգադիպի մայրաքաղաքի 2800-ամյակին: Միջոցառման կազմակերպիչն է «Էվենթտուր՚ ընկերությունը:
Մայիսի 5-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը: Նրա ասելով, միջոցառման ընթացքում կներկայացվեն հայկական գինիների ավելի քան 200 տեսակներ և հայկական և միջազգային խոհանոցի կերակրատեսակներ` Երևանի 35-ից ավելի ռեստորաններից: Ուշագրավ է, որ այս տարի միջոցառման կազմակերպիչներն այցելուներին հնարավորություն կընձեռեն ձեռք բերել գինու համտեսման կոմպլեկտ` 4 հազար դրամ արժողությամբ: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` Մ.Բադալյանը նշել է, որ ձեռք բերելով կոմպլեկտը, այցելուն կարող է համտեսել գինու շուրջ 25 տեսակ: Կոմլեկտը ներառում է հատուկ լոգոտիպով գավաթ` իր ծածկաշապիկով, կտրոն, որը կներառի միջոցառման մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն: Փառատոնի օրերին Սարյան փողոցում կգործի վաճառքի 6 կետ: Մ.Բադալյանի հավաստմամբ, նախորդ տարի փառատոնի այցելուների թիվը կազմել է շուրջ 15-20 հազար: Այս տարի ակնկալվում է ավելի մեծ մասնակցություն, այցելուների ճնշող մեծամասնությունը կլինեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից , Ավստրալիայից և այլ երկրներից:
«Արենի՚ հիմնադրամի ղեկավար Նունե Մանուկյանն, իր հերթին, նշել է, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքները տևել են 8 ամիս: Մեծ է ԶԼՄ–ն երի և տրաբեր երկրների բլոգերների հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի վերջին իրադարձությունների առնչությամբ միջազգային ԶԼՄ-ների ներկայցուցիչների շուրջ 20 տոկոսը չեղարկել են այցերը: Նրա ասելով, դրանք այսօրվա տվյալներն են, և դժվար է կանխատեսել, թե առաջիկայում իրավիճակն ինչպես կփոխվի:
Գինու օրերի կազմակերպիչները նշել են, որ միջոցառումն ուղեկցվելու է ռոք, ջազային և ազգային երաժշտության կատարումներով: Հյուրերին սպասում են բազմաթիվ անակնկալներ: Փառատոնը կսկսվի ժամը 18:00-ին և կշարունակվի մինչև 23:00: Մուտքն ազատ է: