Արմինֆո.ՀՀԿ խմբակցության վերջին նիստին, որը տևել է շատ կարճ, Սերժ Սարգսյանը շատ հուզված է եղել: Ինչպես հաղորդում է «Հրապարակը՚, նա խոսել է շատ կարճ եւ տեղեկացրել, որ երկրի-պետության կայունության վիճակից ելնելով, չպետք է խանգարել խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին եւ ապահովել 53 ձայնը: ՀՀԿ-ականների մի մասն ընդվզել է, Սերժ Սարգսյանն ասել է. «Այլ ելք չունենք. իր կողքը կանգնած մարդկանց ձեռը Նիկոլն առաջիկայում կրակն ա ընկնելու»։ Ապա Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի հետ բարձրացել է Արա Բաբլոյանի աշխատասենյակ` հայտնի հայտարարության տեքստը գրելու:
«Ժամանակ» թերթն էլ գրում է, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի և Իշխան Զաքարյանի հանդիպումը, որը հետաքրքիր է այնքանով, որ վարչապետի ընտրության ժամանակ ապրիլի 17-ի ԱԺ նիստում, երբ թեկնածու Սերժ Սարգսյանը խոսում էր հանգած հրաբուխների մասին, նկատի ուներ Խաչատուր Սուքիասյանին և Գագիկ Ծառուկյանին: Սարգսյանն ակնարկում էր, որ եթե հանգած հրաբուխները չբզբզան, ներքաղաքական լարվածությունը չի թուլանա, ցանկանալով հասկացնել, որ ինքը տեղյակ է, թե ովքեր են կանգնած Փաշինյանի ակտիվության հետևում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ