Արմինֆո.«Մենք հաղթեցինք, և մենք այլևս երբեք չենք պարտվի, այսուհետ հաղթանակը կառաջնորդի հայ ժողովրդին», - այս խոսքերով է դիմել ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ընթացող հանրահավաքում:
«Հաղթելու ենք ղարաբաղյան բանակցային գործընթացում, կունենանք տնտեսական հաղթանակներ, կհաղթահարենք աղքատությունը և կոռուպցիան», - ասել է նա: Միևնույն ժամանակ Փաշինյանը հավասել է, որ շատերը փորձում են այս պայքարը որակել որպես պաշտոնակռիվ: «Բայց դա այդպես չէ, պարզապես, ժողովրդի հաղթանակը վերջնական ամրագրելու համար չկա այլ ճանապարհ, քան ժողովրդի թեկնածուին վարչապետի պաշտոնին հասցնելն է: Եթե ես իմանայի, որ կա ժողովրդի հաղթանակն ամրագրելու մեկ այլ հնարավորություն, ես կհրաժարվեի վարչապետի պաշտոնի հավակնույթուններից»,- ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը պետք է գիտակցի, որ չի կարող լինել Հայաստանի վարչապետը: «Նա պետք է հասկանա, որ այլևս չկա այն Հայաստանը, որտեղ վարչապետը կարող էր լինել հանրապետականը: Այսօր մենք ունենք մի նոր Հայաստան: Եթե Կարապետյանը դա չի հասկանում, ապա նա կարող է դառնալ ժողովրդի թշնամին, նրան պետք է սպասի Սերժ Սարգսյանի ճակատագիրը», - հայտարարել է նա:
Փաշինյանը կրկին ընդգծել է, որ այս իրավիճակից միակ ելքը խորհրդարանական ուժերի կողմից իր թեկնածության առաջադրումն է ու ընտրությունը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից: «Եթե դա տեղի չի ունենա, ապա ցուցարարների թիվը հարյուր հազարից կբարձրանա մինչև միլիոն», - ասել է ընդդիմադիրը:
Նա նշել է, որ իր վարչապետությունը կնշանակի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վարչապետությունը, այլապես այս ամբողջ պայքարն անիմաստ է: «Իմ կյանքի միակ նպատակը եղել է և մնում է հայ ժողովրդի հաղթանակը, և այդ նպատակին հասնելու համար պատրաստ եմ զոհաբերել կյանքս: Սերժ Սարգսյանը ճիշտ չէր, երբ ասում էր, որ ոչ ոք փողոց դուրս չի գա հանուն Նիկոլի: Բայց մարդիկ դուրս եկան հանուն Նիկոլի և հանուն իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության», - եզրափակել է Փաշինյանը:
Այնուհետև նա խոսել է շարժման հետագա քայլերի մասին: Այսպես, ապրիլի 28-ին հանրահավաքը կայցելի Վանաձոր, որտեղ տեղի կունենա հանրահավաք: Ապրիլի 29-ին բողոքի ակցիաները կրկին կսկսվեն Երևանում, ընդ որում, նոր ուժով ու հզորությամբ: Դե, իսկ մայիսի 1-ին, երբ խորհրդարանում կընթանան վարչապետի ընտրությունները, պետք ժամը 8:00-ից մարդկանցով լեցուն լինեն Երևանի բոլոր փողոցները և հրապարակները:
Հանրահավաքն ավարտվեց երթով Գյումրու փողոցներում: Ընդ որում, հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից ցանկանում էր անձամբ շփվել Փաշինյանի հետ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ