Արմինֆո. «Քայլ արա» շարժումը միայն կամրապնդի Արցախի անվտանգությունը: Այս մասին ապրիլի 26-ի հանրահավաքում հայտարարել է շարժման անդամ Արմեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ այս շարժումը չեզոքացրեց Արցախի համար հիմնական սպառնալիքը`Սերժ Սարգսյանին: «Մտածեք այդ մասին, նրա կառավարման օրոք Հայաստանից արտագաղթել է 370.000 մարդ, ավելացել է արտաքին պարտքը, տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի արդյունքում մենք ունեցել ենք մարդկային և տարածքային կորուստներ: Ժողովրդավարական Հայաստանի դեպքում մենք Ադրբեջանի հետ այլևս չենք պատերազմի 80-ականների զենքով: Մենք միայն կամրապնդենք մեր դիրքերը մեր բոլոր ծրագրերում», - եզրակացրել է Գրիգորյանը:
Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Երևանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այս առավոտ Նիկոլ Փաշինյանը շարժման մասնակիցներին կոչ է արել այլևս չփակել ճանապարհները Երևանում և մարզերում, քանի որ վերջին շրջանում հայտնվել են առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ, որոնց վարորդները չեն պահպանում ճանապարհային կանոնները:
«Սա խաղաղ բողոքի շարժում է, որը չի կարող բացասաբար ազդել Հայաստանի քաղաքացիների առողջության և անվտանգության վրա», - ասել է Աղաջանյանը, նշելով, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է, որպեսզի վարորդները չգերազանցեն արագությունը, չերթևեկեն առանց պետհամարանիշներով մեքենաներով, ինչպես նաև ոչ սթափ վիճակում: «Մեր նպատակը Հայաստանում թափանցիկ և արդար ընտրություններն են», - ասել է Աղաջանյանը: Նա նաև հայտարարել է, որ սոցիալական ցանցերում վերջին ժամանակներում տեղեկություն կան սադրանք պարունակող տեղեկութոյւններ, որոնք Աղաջանյանը կոչ է անում չտարածել:
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում իրենց քաղաքացիների կամքը: «Հայաստանում տեղի է ունենում քաղաքական առևտուր, ամենքը փորձում են տեղ գրավել իշխանությունում: Բայց մեզ հետ պետք չէ սակարկել, մեր թիմը չի ուզում իշխանության գալ պաշտոններ բաժանելու և մի ղեկավարներին մյուսով փոխարինելու համար, մենք ուզում ենք փոխել համակարգը», -ասել է պատգամավորը: Նա ավելացրել է, որ միակ պատվաբեր քայլը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև ՀՀԿ-ի համար, Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելն է ՀՀ վարչապետի ընտրություններում, ասել է պատգամավորը: