Արմինֆո. Ինձ թվում է, նման հարցադրումը, թե թե ում վրա են խաղադրույք դնում մեծ տերությունները, նվաստացուցիչ է Երևանի, Հայաստանի և նրա ժողովրդի համար: Ապրիլի 26-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
«Այդ ժողովուրդն ունի հինավուրց պատմություն, մշակույթ և պետականություն: Եվ ես կարծում եմ, որ մենք միանշանակ խոսել ենք, որ հայ ժողովուրդը պետք է հաղթահարի այս քաղաքական ճգնաժամը», - ասել է նա, այս համատեքստում ավելացնելով, որ նման դեպքերը պարբերաբար տեղի են ունենում տարբեր երկրներում:
Ըստ նրա, այդ հարցը այստեղ այն է, թե ինչպես են մարդիկ որոնց ժողովուրդը պատվիրակում իշխանություն, ինչպես են լուծում նման իրավիճակները` խաղաղ ճանապարհով, առանց արյունահեղության, կամ էլ այն վեևածում մի երկարատև, սարսափելի, անհայտ արդյունքով գործընթացի: «Մենք ելնում ենք նրանից, որ դա Հայաստանի ներքին գործն է և հենց Հայաստանի ներդում պետք է տեղի ունենա կոնսենսուսը: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ամեն ինչի հիմքում պետք է լինի այդ պետության օրենքը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: