Արմինֆո. Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ «Ֆեյսբուքի՚ իր էջում այդպիսի կարծիք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Պրն Տոնոյանն իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ, առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել՚, - ամփոփել է Արարատ Միրզոյանը:
ԱրմԻնֆո-ին չի հաջողվել այս մասին մեկնաբանություն ստանալ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը խնդրել է զանգահարել 10 րոպե անց և այլևս չի պատասխանել զանգերին: