Արմինֆո. Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է արտգործնախարարի պաշտոնակատար Նալբանդյանի Մոսկվա այցի նպատակների մասին:
«Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնք Մոսկվայում մտադիր է անցկացնել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ապա դրանք կլինեն կառավարության և արտգործնախարարության գծով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հույս հայտնել, որ կառավարության և արտգործնախարարության մամուլի ծառայությունները ԶԼՄ-ների կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն:
Պեսկովը նշել է, որ ՌԴ և Հայաստանի միջև լայն կապեր կան, ուստի այդ հարաբերությունների իրագործումը թելադրում է փոխադարձ այցերի և շփումների անհրաժեշտություն, առավել ևս` նման դժվար պահերին:
Անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին` Պեսկովը վերստին ընդգծել է, որ դա Հայաստանի ներքին գործն է: Կրեմլն ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով՚, - նշել է Պեսկովը:
Հավելենք, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարից բացի այս օրերին Մոսկվայում է նաև փոխվարչապետի պաշատոնակատար Արմեն Գևորգյանը: