Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն մայիսի 1-ին առաջադրելու է երկրի վարչապետի պաշտոնի համար, կգլխավորի նաև ՀՀԿ-ն:
Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀԿ ղեկավարության իրազեկ աղբյուրները: Երեկ ուշ երեկոյան կուսակցության նիստում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրել է նախկին վարչապետ և ՀՀԿ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Վարչության անդամները միաձայն պաշտպանել են այդ առաջարկությունը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 մանդատ, իսկ վարչապետ ընտրելու համար բավական է 53 «կողմ՚ ձայն: Մյուս բոլոր խմբակցությունները, միասին վերցրած, ունեն 48 մանդատ: Այդպիսով, եթե ՀՀԿ-ից ընդդիմության ճամբար անցնողներ չլինեն, ինչը քաղաքական դիտորդները չեն բացառում, ապա Կարեն Կարապետյանը կընտրվի վարչապետ: ՀՀԿ աղբյուրները նշում են, որ ներկա պահին խմբակցությունում համակարծություն է տիրում Կարեն Կարապետյանի թեկնածության շուրջ: