Արմինֆո. ՀՀԿ հետ կոալիցիա կազմած ՀՅԴ կուսակցությունից Հայաստանի նախարարների կաբինետի անդամները հրաժարայանի դիմումներ են ներկայացրել, հաղորդել է ՀՅԴ հասարակական կապերի գրասենյակը:
Հրաժարականի դիմում են ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: Հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՀՅԴ անդամներ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՅԴ-ն դադարեցրել է իր մասնակցությունը կառավարող ՀՀԿ հետ կոալիցիային:
ԱրմԻնֆո-ին տրամադրված ՀՅԴ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ: Այսպես, սակայն, երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին՚:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ