Արմինֆո. Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել. մայիսի 1-ին վարչապետի ընտրություններում կառաջադրեն իրենց թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀԿ աղբյուրները:
ՀՀԿ-ում հիշեցրել են, որ բացարձակ մեծամասնություն ունեն խորհրդարանում և առանց խնդիրների կարող են անցկացնել իրենց թեկնածուին:
Մինչդեռ, խորհրդարանական մյուս ուժերը՝ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, ինչպես նաև ՀՀԿ նախկին կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն մտադիր են աջակցել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Չնայած դրան՝ ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, իսկ վարչապետի ընտրւթյան համար բավական է 53 կողմ ձայն: Մնացած բոլոր խմբակցություններն ունեն 48 մանդատ: Այսպիսով՝ եթե ՀՀԿ-ից ընդդիմության ճամբար անցնողներ չլինեն, Կարեն Կարապետյանը կընտրվի վարչապետ: ՀՀԿ-ում աղբյուրները նշում են, որ ներակումս խմբակցությունում համերաշխություն է տիրում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցում: