Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել փողոցների փակումը: Այդ մասին պատգամավորը հայտարարել է Ֆեյսբուքի իր էջում:
Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է լրջորեն կզբաղվել անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով: «Երեկ իմացա, որ մայրաքաղաքի փողոցներով երթևեկում են առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ և խախտում ճանապարհային երթևեկության կանոնները: Վստահ եմ, որ դրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր շարժումը: Կոչ եմ անում Երևանի բոլոր քաղաքացիներին առժամանակ դադարեցնել փողոցների փակումը և զբաղվել առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներով։ Երևանում և հանրապետությունում չպետք է լինի առանց պետհամարանիշի ոչ մի ավտոմեքենա»,- նշել է պատգամավորը: