Արմինֆո. Փաշինյանի իշխանության գալու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: Նախ` այն պատճառով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները լիովին բացառում դրա թելադրումն անձնական դիրքորոշումներով` ով էլ որ լինի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Իմ կարծիքով, դա շատ ավելի խորը գործընթաց է, որի հիմքում ընկած է աշխարհաքաղաքականությունը, Հայաստանի աշխարհագրական դիրքը, և, իհարկե, Ղարաբաղի առկայությունը և դրան առնչվող անվտանգության պահանջմունքը, գլխավորապես` զենքի պահանջը: Օրերս Փաշինյանը, գործնականում, բացառել է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Մինչև այս իրադարձությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին պնդում էր արևմտամետ «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունը, այլ ոչ թե` Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը՚, - նշել է նա:
Միևնույն ժամանակ, Իսկանդարյանը, գործնականում, զուգահեռներ չի տեսնում հայկական և ուկրաինական հեղափոխական սցենարների միջև: Այսպես, ուկրաինական հակամարտությունը և դրա կենտրոնական դեմքը` Վիկտոր Յանուկովիչը, առաջին հերթին, արտաքին քաղաքական բեռ էին կրում: Ուկրաինական հակամարտության հիմքում ընկած էր Ուկրաինայի կողմից քաղաքակրթական կողմնորոշման ընտրությունը` ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի տեսքով, ինչին ակտիվորեն դիմակայում էր Մոսկվան: Մինչդեռ, նրա գնահատմամբ, Հայաստանի պարագայում զարգացման վեկտորների ընտրության մասին խոսք չի եղել ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ երկրի նոր իշխանության օրոք: Այդ լույսի ներքո` Իսկանդարյանը համոզված է, որ Հայաստանի բողոքների մոտիվացիան բացառապես ներքաղաքական է: