Արմինֆո.Որոշ ժամանակ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա է մեկնել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբնադյանը նույնպես մեկնել է Մոսկվա:
«Ազատության» հարցին, թե ինչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չի պատասխանել:
Հաղորդվում է, որ Արմեն Գևորգյանը օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Նա ուղևորվել է միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում:
Ապրիլի 25-ի երեկոյան ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի Մոսկվա այցի մասին: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ինտերֆակս» գործակալությանը հաստատել է իր ղեկավարի արտասահմանյան գործուղման մասին տեղեկությունը, սակայն ուղղությունը չի հստակեցրել։