Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է անցկացրել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։
Քննարկումները կշարունակվեն»,- ապրիլի 25-ի երեկոյան Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: