Արմինֆո.ՀՀ ոստիկանությունը կոչ է արել չքաղաքականացնել Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը:
«Ապրիլի 25-ին հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը: Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք»,- ասվում է ոստիկանության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ցանկացած հեղափոխություն անիմաստ է դառնում, եթե փորձեր են արվում քանդել հիմքերը, իսկ բանակի և ոստիկանության ստեղծմանը մենք շատ բան ենք արել: Գասպարյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ չի ցանկանում անդրադառնալ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների իրավական կողմին, քանի որ ոստիկանությունը բազմիցս հայտարարություններ է արել այդ հարցի վերաբերյալ: «Ոստիկանությունը քաղաքականությունից վեր է, և քաղաքական գործընթացներից դուրս», - ասել է Գասպարյանը:Ժողովուրդը համատեղ ուժերով երկիր է կառուցել, նշում է Վլադիմիր Գասպարյանը, իսկ «ոստիկանությունը կայունության, խաղաղության և հանգստության երաշխավորն էե: «Ոստիկանությունն այս պետության քաղաքացին է, այլ ոչ թե իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչը: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմ թեքելու փորձերը մեծացնում են այն պառակտումը, որի պայմաններում կարող ենք հայտնվել մենք բոլորս», - ասված է հայտարարության մեջ: Ինչպես հիշեցրել է ՀՀ ոստիկանապետը, հազարավոր կյանքեր են տրվել պետություն կառուցելու համար, և դա կարող է փլուզվել մի քանի ժամվա ընթացքում, ինչն անընդունելի է: «Հայրենիքի պաշտպանին դավաճանության գնալու փորձերը չեն կարող արդարացնել ոչ մի նպատակ», - ասել է Գասպարյանը:
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հանրահավաքի ժամանակ Գասպարյանի խոսքերը մեկնաբանել է որպես ազդանշան, որ այժմ ոստիկանությունը չի հետևելու իշխանությունների հրահանգներին, և իրավապահ մարմինները ավելի պատրաստակամ են իր հանձնարարականները կատարել այսօր, քան վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի: