Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել են հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում: