Արմինֆո.Հայ ժողովուրդն իր դառը փորձից ելնելով չի վստահում խորհրդարանին և խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում այսօր հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Երևանի ավագանու անդամ Էդվարդ Աղաջանյանը:
Ակտիվիստի խոսքերով, ներկայումս Հայ ժողովուրդը պետք է վստահի միայն իրեն: Ելնելով դրանից, ինչպես նշել է Աղաջանյանը, ժողովուրդը չի կարող համաձայնվել է վարչապետի պաշտոնակատար Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկին, կապված արտահերթ ընտրությունների և վարչապետի ընտրության հետ խորհրդարանում: «Ապագա վարչապետին պետք է ընտրի միայն ժողովուրդը», - ասել է նա:
Իսկ «Քայլ արա» շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նշել է, որ միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան, և ոչ ինչ-որ մեկը, ակնարկելով խոսակցություններին, որ շարժումն իբր հովանավորվում է Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմից: Նա նաև կոչ է արել ժողովրդին չվախեցնել և շանտաժի չենթարկել Արցախում հնարավոր սպառնալիքներով, կապված Հայաստանում քաղաքական լարվածության հետ: «Մենք սիրում ենք Արցախը, և թշնամին, տեսնելով մեր միասնությունը, չի համարձակվի հարձակվել Արցախի վրա: Մենք կկառուցենք այնպիսի մի երկիր, որ բոլոր նրանք, որքեր ժամանակին լքել են երկիրը, կվերադառնան հայրենիք», - ասել է նա:
Նշենք, որ, համաձայն է նոր ստացված տեղեկությունների, «Ելք» խմբակցությունը որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանին: