Արմինֆո.. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնմախարար Էմիլ Տարասյանն, հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ Տարասյան, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, 2014 թվականի հուլիսին նշանակվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, համաձայն սեփական դիմումի: Այսօր հրաժարական է տվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, միանալով քաղաքացիական անհնազանդության շարժմանը: