Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանում իրավիճակի վերաբերյալ տարածել է հայտարարություն:
«Շարունակում ենք ուշադիր հետևել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, որի հետ մենք ունենք բարեկամության պատմական ավանդույթներ, լայնածավալ դիվերսիֆիկացված համագործակցություն ու դաշնակցային համագործակցության հարաբերություններ: Հուսով ենք, որ իրավիճակը կզարգանա բացառապես իրավական, սահմանադրական դաշտում, իսկ բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատվություն և կառուցողական երկխոսության պատրաստակամություն: Համոզված ենք, որ երկրում կյանքի վերադարձը նորմալ հունին և հանրային համաձայնության վերականգնումը պատըասխանում է եղբայրական Հայաստանի հիմնարար շահերին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ, երկրում ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար:
Նա նաև պատրաստակամություն էր հայտնել հետագայում շարունակել զարգացնել Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները:
Վերջացնելով իր առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաստատել էր, որ Փաշինյանից ստացվել է հանդիպման մասին համապատասխան դիմում:-