Արմինֆո.ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արման Խաչատրյանն ազատվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այսօր առավոտյան հրաժարական էր տվել սպորտի և երիտասարդության գործերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը: «Գիտակցելով իրավիճակի ողջ կարևորությունն ու պատասխանատվությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու առջև` ես հրաժարական եմ տալիս»,- հայտարարել էր Ռոստոմյանը:
Ապրիլի 22-ին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել «նախարարներին, տարբեր պետական գերատեսչությունների ղեկավարներին, ՀՀԿ-ից պատգամավորներին և ոստիկանության ղեկավարներին՝ հրաժարական տալ և չկիսել մահացող ռեժիմի հանցագործությունների համար պատասխանատվությունը»: