Արմինֆո.ՀՅԴ կուսակցությունը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում հանրապետությունում ստեղծված իրավիճակի շուրջ:
Մոտ ժամանակներս կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Ըստ որում, ՀՅԴ-ում առայժմ հստակ որոշում չկա՝ կուսակցությունն ընտրություններում հանդես կգա իր թեկնածուով, թե՞ կաջակցի Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ ՀՅԴ պատգամավորներից մեկը՝ Սուրեն Մանուկյանը, արդեն հայտարարել է, որ միանում է ժողովրդական շարժմանը: