Արմինֆո.Հայաստանյան ընդդիմության առաջնորդ, «Ելք» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածությունից, եթե ժողովուրդն իր վրա դնի նման պատասխանատվություն: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 24-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: «Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն, ես ինձ վրա կվերցնեն այդ պատասխանատվությունը», - ասել է Փաշինյանը:
Նրա կարծիքով, իշխանությունն արդեն ժողովրդի ձեռքում է, և դիմադրությունը պարզապես անիմաստ է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) այլևս գոյություն չունի, կա կուսակցության վերնախավ, և ոչ ավելին: Նա նշել է, որ «թավշյա հեղափոխությունը» տարավ իր առաջին հաղթանակը, բայց օրակարգում դեռ շատ հարցեր կան: «Առաջին քայլն արված է՝Սերժ Սարգսյանի հրաժարականը: Երկրորդ քայլը ժողովրդի թեկնածուին վարչապետի պաշտոնում նշանակելն է, որից հետո ձևավորվել է ժամանակավոր կառավարություն, և ողջամիտ ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասել է Նիկոլ Փաշինյանը, միևնույն ժամանակ հավելելով, որ ապագա վարչապետը չի լինելու Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը:
Ընդդիմության առաջնորդը շեշտել է, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 7 տոկոս ստացած ուժը չի կարող պահանջներ ներկայացնել իշխանություններին: «Բայց դուք բոլորդ տեսաք, որ խոսքը գնում է ոչ թե 7%-ի, այլ 90% մասին: Ժողովրդի ձայների հենց այդ 90%-ն էլ պետք է հաշվի առնվի խաղաղ իշխանափոխության ընթացքում», - ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ նախկինում իրականացված խորհրդարանական ընտրությունները համատարած ձևով կեղվծել են, ինչն էլ իր հերթին առաջ բերեց ժողովրդից հակադրությունը: Այժմ հրատապ անհրաժեշտություն է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքը, ինչը թույլ կտա անցկացնել իսկական ազատ և թափանցիկ ընտրություններ, որոնք անհրաժեշտ է անցկացնել ողջամտորեն արագ ժամկետներում:
«Ես ուզում եմ, որպեսզի մենք միանշանակ հայտարարենք, որ թավշյա հեղափոխություն չի կարող կեսից ավարտվել, այն պետք է հասցվի իր վերջնակետին, և ես վստահ եմ, որ ժողովուրդը կկանգնի մինչև վերջ` հանուն վերջնական հաղթանակի», - ասել է Փաշինյանը, կրկին մատնացույց անելով վրեժխնդրության անհնարինությունը: Իսկ կատարված հանցագործությունների հետ կապված խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում, այդ թվում նաև 2008 թ. մարտի 1-ի դեպքերը: