Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքությանը: Նա իր ուղերձում կիսել է հայերի կրած տառապանքը: «Խնդրում եմ ինչպես նախկինում, այսօր էլ տեղի չտալ նրանց սադրանքին, ովքեր, նենգափոխելով մեր ընդհանուր պատմությունը, փորձում են ատելություն և թշնամանք քաղել՚, - ասվում է Թուրքիայի նախագահի ուղերձում:
Հիշեցնենք, որ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը և բավականին ցավագին է արձագանքում այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: