Արմինֆո.Այսօր Ստամբուլում հարգանքի տուրք կմատուցվի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Մարդու իրավունքների կազմակերպության» Ստամբուլի մասնաճյուղի նախաձեռնությամբ այսօր Սուլթանահմեթ հրապարակում` «Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի» դիմաց, հիշատակման արարողությունը տեղի կունենա: «Թանգարանի շենքը 1915 թվականին ծառայել է որպես բանտ, որտեղ մահվանից առաջ պահվել են հայերը: Այդպիսով՝ այդ շենքը մեր կողմից ընկալվում է որպես ցեղասպանության ժխտման դատապարտումը խորհրդանշող վայր», -ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Այսօր Ստամբուլում հարգանքի տուրք կմատուցվի նաև 2011 թ. ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերում ծառայության ընթացքում ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակին: