Արմինֆո. Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ՕԵԿ-ը պարտադիր կերպով կմասնակցի վաղաժամկետ ընտրություններին: «Այժմ Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու եզակի հնարավորություն է ստեղծվել, և մենք այդ գործընթացի ապահովման համար պայքարի առաջամարտիկները կլինենք»,-հայտարարել է Բաղդասարյանը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ նա նշել է, որ այն մի կողմից սպասելի էր, մյուս կողմից՝ ոչ: Նրա խոսքով, ժողովուրդը հոգնել է ապրել աղքատության, համատարած անհավասարության և անարդարության պայմաններում: «2017 թվականին քաղաքացիների զանգվածային կաշառման ճանապարհով տեղի ունեցած ընտրությունները լուծել են այսրոպեական հարցեր, մինչդեռ գլոբալ խնդիրները՝ աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, մնացել են չկարգավորված»,- ընդգծել է ՕԵԿ առաջնորդը:
Նա նաև հայտնել է, որ ՕԵԿ-ը պատրաստ է բանակցություններ վարել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա «արտահայտում է առողջ մտքեր, խոսում ատելության մթնոլորտի և վենդետաների անթույլատրելիության մասին»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ