Արմինֆո. Հայաստանում տեղի է ունեցել իսկական ժողովրդական հեղափոխություն: Դրա լոկոմոտիվը դարձավ գեղեցիկ, գաղափարական, ազնիվ, հիասքանչ հայ երիտասարդությունը` հայոց անկախ պետականության գլխավոր ձեռքբերումը: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի նակին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Նա հիշեցրել է, որ ապստամբության համար որպես կայծ ծառայեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարման սահմանադրական ձևի անցնելուց հետո բարձրագույն պետական պաշտոնի չհավակնելու խոստման դրժումը: Երիտասարդությունը չցանկացավ խաբված լինել, «մենք նրան դա չենք սովորեցրել՚:
Համոզմունք հայտնելով, որ Հայաստանի ապագան հուսալի ձեռքերում է, Արմեն Դարբինյանն ընդգծել է, որ դեռ վիթխարի աշխատանք է սպասվում` նոր քաղաքական պայմաններում: «Հարկավոր է վերջնականապես կոտրել տնտեսության օլիգարխիկ-ֆեոդալական մոդելը, այն փոխադրել ազատ մրցակցային գծերի վրա, քաղաքական կուսակցությունններին հնարավորություն ընձեռել ծնելու և դաստիարակելու նոր առաջնորդներ, երկրում հաստատելու պառլամենտարիզմի նոր մշակույթ՚, - գրել է նախկին վարչապետը:
«Համոզված եմ, որ տղաները դա կանեն արժանապատվությամբ: Նոր ժողովրդական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ազնիվ և սկզբունքային քաղաքական գործիչ է: Ճիշտ է` առանց արտաքին տարածությունում լուրջ փորձի: Սակայն դա շտկելի է. կօգնենք ինչով կարող ենք: Հարկավոր է պատշաճը հատուցել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. նրա բարդ և բազմակողմանի քաղաքական գործունեության վերջին քայլը միանգամայն ճիշտ էր՚, - նշել է Արմեն Դարբինյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ