Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված ուղերձով:
«Այսօր ապրիլի 24-ն է, և մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ուզում եմ հիշեցնել, որ 15:00-ին Հանրապետության հրապարակից երթով կշարժենք դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, այսօր մեր միջոցառումը կսահմանափակվի դրանով: Ինչպես հայտնի է, վաղը տեղի է ունենալու բանակցությունների երկրորդ փուլը՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: 19:00-ին կրկին հանրահավաք կանցկացնենք Հանրապետության հրապարակում՝ հայտնելու ձեզ բանակցային գործընթացի մասին, թե ինչ է ձեռնարկվելու հայտարարված թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը տրամաբանական և ամբողջական ավարտին հասցնելու համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: