Արմինֆո. ՀՀԿ-ն կա և միշտ կմնա: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեկ է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ նա ընդգծել է, որ այդ քայլով ՀՀԿ առաջնորդը կրկին ապացուցեց, որ բացառիկ քաղաքական գործիչ և անփոխարինելի անհատականություն է: «Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն ու հայրենասիրություն։ Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ աշխատելու», -ասել է Շարմազանովը։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անպատասխան են մնացել նաև այլ հարցեր: Փոխխոսնակը խոստացել է լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանել ապրիլի 25-ին: