Արմինֆո. Սպանվել է ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:
Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հաստատել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը: Նա, մասնավորապես, հայտնել է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել Նվեր Հովհաննիսյանը: Նույն օրը՝ 22:45-ին, Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է: Միջադեպի հանգամանքները պարզվում են»,- նշել է նա:
Մինչդեռ, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Հովհաննիսյանին սպանել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մարդկանցից մեկը:Հաղորդվում է, որ սպանվածի և Ճոյտի միջև վաղեմի թշնամություն է եղել: