Արմինֆո. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: «Մեդվեդևն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերը: