Արմինֆո. Հայաստանում ձևավորվել է մի նոր ուժ, ժողովրդի իշխանությունը: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ես ձերբակալված էի, սկսեցին ինձ նոտենալ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանք խնդրում էին համաձայնվել Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ, բայց հոկտեմբերին, իսկ հետո եկավ մեկ այլ պաշտոնյա և առաջարկեց, որ Սարգսյանը հրաժարական տա մեկ ամիս անց, հետո եկավ երրորդն ու առաջարկեց, որպեսզի Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես այդ ժամանակ հասկացա, որ արդեն հաղթել ենք, և ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամից, և հենց դա էլ տեղի ունեցավ», - ասել է ընդդիմադիրը:
Նա նաև ընդգծել է, որ ընդդիմադիր շարժման Օրակարգում կար մի քանի կետ. առաջինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, երկրորդը վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի նշանակումը, և դա պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթվա ընթացքում: Այնուհետև պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընդ որում, տրամաբանորեն ամենասեղմ ժամկետներում: Փաշինյանը նշել է, որ ապրիլի 25-ին, ժամը 11: 00-ին, «Մարիոթ» հյուրանոցում Կարեն Կարապետյանի հետ կշարունակվեն իշխանության փոխանցմանն ուղղված բանակցությունները: «Հանրապետական կուսակցության ղեկավարները պետք է ճանաչեն ժողովրդի հաղթանակը և թավշյա հեղափոխությունը, և որքան շուտ, այնքան լավ Հայաստանի և Արցախի համար: Մեր թավշյա հեղափոխությունը չի կարող ընդհատվել մեջտեղում, այն պետք է ավարտվի, և դուք պետք է այդ ճանապարհին լինեք մեզ հետ», - հայտարարել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն չպետք է մտածի, որ կարող է իրականացնել երկրի ստվերային կառավարում: «Ժողովուրդը հաղթեց, և նրա հաղթանակը պետք է արձանագրվի առանց նախապայմանների»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բացառել ատելության մթնոլորտը և վենդետտայի փորձերը: «Ոչ ոք չպետք է մտածի, որ այդ հեղափոխությունն արտահայտության ատելություն է դեպի նրանք: Ես ցանկանում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր հավաքում են ճամպրուկները, կամ մտածում դրա մասին, շարքային քաղաքացիներին, գործարարներին, ովքեր կարծում են, որ կարող է սկսել վենդետա, պետք չէ դա անել, քանի որ վենդետա չի լինելու, կլինի սեր, բարեկամություն, համերաշխություն»:
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Արցախի իշխանություններին, որոնք, չնայած տարածված կեղծ տեղեկատվությանը, ցուցաբերում էին զսպվածություն, հավասարակշռություն և ներկա իրավիճակում չտրվեցին սադրանքներին: Նա ասել է, որ Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «թավշյա հեղափոխության» ընթացքում ձերբակալված բոլոր անձինք ազատ արձակվեն: Հանրահավաքի ավարտին նա կոչ է արել բոլոր բանտարկյալներին ազատ արձակել: «Բացի այդ, մենք պետք է ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին: Հայաստանում պետք է լինի ազատ և երջանիկ երկիր, իսկ ՀՀ քաղաքացին պետք է լինի հարուստ, երջանիկ և ազատ», - ասել է Փաշինյանը, հավելելով, որ հեղափոխության առաջին մասն ավարտված է, կոչ անելով իրեն վստահել Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները, իսկ վաղը, ապրիլի 24-ին, ժամը 15: 00-ին, երթը կշարժվի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի իր տուրքը կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին: