Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել տարածաշրջանում վերջին զարգացումների կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ զեկույցում:
«Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները տարածաշրջանում և առաջնագծում իրավիճակի սրման հնարավորությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդգծում են հրադադարի ռեժիմը հարգելու բացառիկ կարևորությունն այս զգայուն ժամանակահատվածում, ծանր սպառազինություններ պահելը թիկունքում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի նվազեցվի լարվածությունը և անհամբեր սպասում են կողմերի հնարավորինս արագ հանդիպմանը, որպեսզի վերականգնվեն հակամարտության խաղաղ երկարաժամկետ և խաղաղ կարգավորմանն ուղղված ինտենսիվ բանակցությունները», - ասվում է միջնորդների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դիմել էր միջազգային հանրությանը, իսկ առաջին հերթին`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի համապատասխան ջանքեր գործադրվեն, որոնք ուղղված կլինեն Բաքվին զսպելուն, ադրբեջանական ռազմական տեխնիկայի դուսրբերմանն առաջնագծից, ինչպես նաև 1994-1995 թվականների պայմանավորվածությունների խիստ կիրառմանը: