Արմինֆո. Հանրապետության հրապարակում ընթանում է «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման բազմահազարանոց ակցիան:
Հրապարակում են գտնվում շարժման առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյան և այլոք:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաքի ժամանակ կներկայացնի գործողությունների հետագա ծրագիրը, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասները:
Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Հրապարակում հերթապահություն է իրականացնում շտապ օգնության մի քանի բրիգադա