Արմինֆո. Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հանդես է եկել հայտարարությամբ, կապված Հայաստանում ժողովրդավարական իրադարձությունների հետ: «Բազմօրյա ոչ բռնի բողոքի ակցիաներից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:
Մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի, քաղաքացիական հասարակության և կառավարության առջև: Սա շրջադարձային պահ էր Հայաստանի և տարածաշրջանի համար: ԱՀՀ-ն միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել Հայաստանին ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը գործողության մեջ ցուցադրելու համար, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ապահովման առումով: Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին», - ասված է ԱՀՀ հայտարարության մեջ, որն ստացվել է ԱրմԻնֆո-ի կողմից:
Նշենք, որ ժամեր առաջ ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Այդ քայլին նա ստիպված էր դիմել երկրում ընթացող բազմահազար բողոքի ակցիաների արդյունքում: